Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Տեղի ունեցավ Երևան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը

Օրերրս Կ. Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ Երևան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը, որին մանակցում էին Rotary International 2452 տարածաշրջանի կառավարիչը , ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Պետական պաշտոնյաներ, ռոթարացիներ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից,
Վրաստանից, Երևանից, Գյումրիից, Վանաձորից և այլ հյուրեր:

Երեկոյի ընթացքում ներկայացվել են նորաստեղծ ակումբը և առաջիկա նախագծերը, որոնք իրենց բնույթով աննախադեպ են․
— Երևանի ազգային պարկ ծրագիր
— Հայաստանում շաքարախտով հիվանդներին նորագույն տեխնոլոգիաներով
սարքերի տրամանադրման ծրագիր
— Միացյալ ազգերն հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ ծրագիր
նվիրված ՄԱԿ 80 ամյակին ։
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ԱՄՆ միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցները, որոնց հիմքի վրա առաջիկայում կստեղծվի Ռոթարակատ ակումբ: Երեկոյի ավարտին կներկայացվի Ռոթարիի ամենահայտնի և լայնամասշտաբ ծրագիրն ամբողջ աշխարհում ՝ Պոլիոմելիտի պատվաստումը, և այդ նպատակով նախատեսվել է կազմակերպել
հանգանակություն:

Ռոթարի մասին՝
Ռոթարին մարդասիրական, ոչ քաղաքական կազմակերպություն է, որն անդամակցության է ընդունում մարդկանց, որոնք գալիս են օգնելու և ոչ թե օգտվելու։ Այն նաև էլիտար կազմակերպություն է, որը չի ճանաչում կրոն, մաշկի գույն, ազգություն, ռասսայականություն կամ էթնիկ տարբերություն։ Ռոթարին, չլինելով պետություն, ունի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում և
ամենաբարձր խորհրդատվական կարգավիճակը, որն առաջարկվում է որպես ոչ կառավարական կազմակերպությանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից: Ռոթարիի ցանցի ներկայացուցիչներն ընդգրկված են ՄԱԿ-ի ներքո գործող տարբեր կազմակերպություններում, ծրագրերում, հանձնաժողովներում և գործակալություններում, այդ թվում՝ UNESCO, UNDP, UNICEF, UNHCR և այլն:

Ռոթարին ունի իր ներկայացուցիչները նաև Համաշխարհային բանկում, Ասիական Զարգացման բանկում, Աֆրիկյան Զարգացման բանկում և այլուր:
Այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում Ռոթարին ունի շուրջ 45.000 ակումբ և ավելի
քան 1.200.000 անդամ։ Ռոթարիի ուղղվածությունները՝

1․ Նպաստել խաղաղության հաստատմանը
2․ Պայքար հիվանդությունների դեմ
3․ Ապահովել մաքուր ջուր, սանիտարական պայմաններ և հիգիենա
4․ Փրկել մայրերին և երեխաներին
5. Աջակցել կրթությանը
6. Զարգացնել տեղական տնտեսությունները
7. Պաշտպանել շրջակա միջավայրը

Ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք այցելել
www.rotary.org կայք