Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քաղաքի թալանը: Այս մասին գրում է Bellingcat-ը։
Աղբի կույտերի մեծ քանակությունը կարելի է տեսնել դատարկ բնակելի բարձրահարկ շենքերի և քաղաքացիական տների կողքին: Քաղաքը դատարկ է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի էթնիկ հայ բնակչության զանգվածային տեղահանումից ի վեր։ Աղբի կույտերի քարտեզագրումը ցույց է տալիս քաղաքում խաղաղ բնակիչների տների թալանի մասշտաբը:
Հաշվի առնելով քաղաքի թալանի արբանյակային ապացույցները՝ Bellingcat-ը մեկնաբանություն ստանալու համար դիմել է Ադրբեջանի իշխանություններին, սակայն նրանք չեն պատասխանել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։