ՖՈՏՈ․ Շուռնուխից ուղերձ թշնամուն․ սահմանամերձ համայնքում միասնական են, ոգին՝ անկոտրում

Սահմանամերձ բնակավայրերում տոնական միջոցառումները ոչ միայն ուրախություն են պարգևում տեղի բնակիչներին, այլև հանդիսանում են հստակ ուղերձ՝ ուղղված թշնամուն․ այս մասին գրված է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Սահմանամերձ Շուռնուխ գյուղում առանձնահատուկ օր էր։ Գորիսի համայնքապետարանը, «Բարի Մամա» հասարակական կազմակերպությունը և «Hayk for our heroes» նախաձեռնությունը միավորեցին ուժերը՝ գյուղի փոքրիկ բնակիչների համար անմոռանալի տոն կազմակերպելու նպատակով։

Միջոցառման ընթացքում երեխաները ստացան հատուկ նվերներ «Բարի Մամա» ՀԿ-ից, իսկ «Hayk for our heroes»-ի աջակցությամբ կազմակերպված մեծ հյուրասիրությունը վերածվեց իսկական տոնախմբության։ Սա ավելին էր, քան պարզապես նվերների բաշխում. այն դարձավ համայնքի միասնականության վառ դրսևորում։

Սահմանամերձ բնակավայրերում նման միջոցառումները ոչ միայն ուրախություն են պարգևում տեղի բնակիչներին, այլև հանդիսանում են հստակ ուղերձ՝ ուղղված թշնամուն. մեր գյուղերն ապրում և զարգանում են, իսկ համայնքի անդամները միասնական են` ուժեղ կամքով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։