Armlur.am-ը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը կրկին սկանդալի կենտրոնում է։ Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաև պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր․ «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։
Հիշեցնենք, որ դեռ երեկ արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող մեկնաբանություններ էր գրել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Հայկո Պալյանը։ Նա դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի մեկնաբանություններ բաժնում մեկ այլ օգտատիրոջ գրել էր․ «Ղարաբաղցի՞ ես, թե հայ»։