Թեև Էջմիածնի ընտրությունների նախընտրական քարոզչությունը սկսվելու է հոկտեմբերի 22-ին, սակայն արդեն իսկ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Էջմիածնի քաղաքապետի ներկայիս ժպ Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները հայտնվել են տարբեր վայրերում, ինչը հակասում է ԸՕ-ի պահանջներին։ Եթե նույն կերպ վարվեին ընտրություններին մասնակցած ընդիմադիր ուժերը, ապա այս դեպքում ԿԸՀ-ն՝ առանց ժամանակ կորցնելու, կկիրառեր նախընտրական քարոզչության խախտման համար սահմանված բոլոր պատժամիջոցները։ Սակայն այն, ինչ կարելի է իշխանությունը ներկայացնող թեկնածուին, արգելված է մյուսներին։ Վահագն Հովակիմյանի ղեկավարած հիմնարկը շատ լավ գիտի, թե ինչու։
ArmLife.am