Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին 38 եւ բարձր տարիքի ամենաթանկ ֆուտբոլիստն է պատմության մեջ։
Հունիսի 24-ին ծննդյան 38-րդ տարեդարձը նշած Մեսիի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 18 միլիոն եվրո։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի տրանսֆերային արժեքը 38 տարեկանում 15 միլիոն եվրո էր։