ՖՈՏՈ․ Իսրայելը ոչնչացրել է Սանայի օդանավակայանի վերջին ինքնաթիռը

Իսրայելն ավիահարվածով ոչնչացրել է «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վերահսկողության տակ գտնվող Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանում գործող վերջին Yemenia Airways ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Խալեդ ալ-Շայեֆը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելի բանակը հարձակվել է Սանայի միջազգային օդանավակայանի և «Անսար Ալլահ» շարժմանը պատկանող ինքնաթիռների վրա։ Իսրայելական կողմի տվյալներով՝ «ինքնաթիռներն օգտագործվել են հութիների կողմից իսրայելցիների վրա հարձակումներ պլանավորող ահաբեկիչների տեղափոխման համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։