ՖՈՏՈ․ Ի՞նչ նվեր է ստացել ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում Քըլըչը զարդանախշերով արծաթե ափսե է նվիրել արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին։ Այս մասին գրում է 24news.am-ը։

Կոստանյանը ստացած նվերը հանձնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նվերի արժեքը գնահատվում է 101 հազար 228 դրամ։

Հիշեցնենք, որ 60 հազար դրամը գերազանցող նվերները պաշտոնյաները հանձնում են պետությանը կամ համայնքին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։