ՖՈՏՈ․ Երևանի փոխքաղաքապետի թոշակառու հայրը 40 հեկտար հող է գնել, 102 միլիոն դրամի էլ սուբսիդավորում ստացել պետությունից․ Civilnet

civilnet.am-ը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել, այս նպատակով նաև մեծ վարկային հնարավորություններ է ստացել, իսկ պետական ծրագրից օգտվելու արդյունքում Սոկրատ Փամբուխչյանն ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Սոկրատ Փամբուխչյանն անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը։ Փամբուխչյանը և՛ ընկերության բաժնետերն է, և՛ տնօրենը։ Սա 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանի միակ ընկերությունն է, նա երբևէ որևէ այլ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի հանդիսացել։

Ըստ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ «Սանգարդեն»-ը զբաղվում է «այլ մասնագիտացված շինարարական գործունեությամբ»։ Ընկերությունը գրանցված է նրա բնակության հասցեում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում Փամբուխչյանի բիզնես գործունեության մասին այլ տեղեկություններ չկան։

Շենիկ գյուղում հողամասերը Սոկրատ Փամբուխչյանը ձեռք է բերել ոչ թե անձամբ, այլ այս ընկերության միջոցով։ Բոլոր հողամասերը նա գնել է Շենիկի ավագանու նախկին անկուսակցական անդամ Հարություն Պետրոսյանից, որն Արմավիրի մարզում ունի խոշոր հողատարածքներ, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Փամբուխչյանի ձեռք բերած 40 հեկտարի ամենամեծ հողակտորը 19,5 հեկտար է։ Նա այն գնել է 19,4 միլիոն դրամով։

Ավելի ուշ Փամբուխչյանը դիմել է Բաղրամյանի համայնքապետարան, համայնքի ավագանին էլ որոշել է Շենիկի 19,5 հեկտար հողամասից 1,1 հեկտարն առանձնացնել, նպատակային նշանակությունը արոտավայից փոխել ջրային հողերի, ապա հողամասին տրամադրվել է նոր հասցե։ Դրանից մի քանի օր անց Փամբուխչյանը համայնքից ստացել է 20 000 խորանարդ մետր մակերեսով ջրավազան, ինչպես նաև պոմպակայան կառուցելու նախագծային թույլտվություն։ Մեր այցելության ժամանակ ջրավազանն արդեն կառուցված էր, բայց դեռևս ջրով լցված չէր։

Սոկրատ Փամբուխչյանը ձեռք է բերել այս հողամասի հարևանությամբ գտնվող ևս 12 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր 12 մլն դրամով։

Նույն տարածքում Սոկրատ Փամբուխչյանը գնել է մեկ այլ հողակտոր՝ 8 հեկտար մակերեսով, որի համար վճարել է 8 միլիոն դրամ։ 3 հողակտորների ընդհանուր մակերեսը մոտ 40 հեկտար է, այս ամենի համար Սոկրատ Փամբուխչյանը վճարել է 39,5 մլն դրամ։

40 հեկտարի մեծ մասը դեռևս ամայի է, միայն դրա մի հատվածում Փամբուխչյանը կառուցել է ջրավազան։ Դատելով տարածքում շինանյութի ու այգեհիմնման համար անհրաժեշտ հենարանների առկայությունից՝ այստեղ շինարարական աշխատանքներ են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։