Էջմիածնում ՔՊ-ն սկսել է ընտրակեղծիքների գործընթացը։Armlife.am կայքը ժառանգություն կուսակցությունից ահազանգ է ստացել, որ փաշինյանական իշխանությունը Վաղարշապատի ընտրողների հասցեներում գրանցել է մարդկանց, ովքեր որևէ կապ չունեն տվյալ հասցեի բնակիչների հետ։ Ավելին, հասցեի սեփականատերը անակնկալի է եկել, երբ տեսել է իր տան հասցեում գրանցված անծանոթներին։
Պարզ է, որ Վաղարշապատի ընտրությունները իշխանությանը ցայտնոտի մեջ է գցել, և էջմիածնեցիների կարծիքով փաշինյանական իշխանությունը սեփական կուսակցության վարչության ընտրություններն է կեղծում, ինչպես կարող է հիմա չգնալ կեղծիքների։ Ավելին տեսակետ կա, այդ անծանոթ անունները կապ ունեն բոլորովին վերջերս թուրք-վրացական սահմանին վրացի իրավապահների կողմից բռնված 196 հազար ՀՀ կեղծ անձնագրերի հետ։ Ստորև տեղադրված նկարում մգեցված անունները հասցեի հետ կապ չունեն։