ՖՈՏՈ․ Արման Ծառուկյան․ Հայեր ջան, շնորհակալ եմ բոլորիդ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) Հայաստանում առաջին մենամարտից հետո մեկնաբանել է Շարա Բուլետի հետ ոչ ոքի արդյունքը:

«Հայեր ջան, շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք այստեղ: Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, նաեւ Շարային, որ համաձայնեց ինձ հետ մենամարտել: Ես ասել էի, որ 6 րոպեն գրեփլինգի համար քիչ ժամանակ է: Ինձ համար այս կանոնները հարմար չէին մենամարտելու համար, բայց ուրախ եմ, որ այս մրցաշարի մասնակիցը եղա, հանդիսատեսը լիարժեք վայելեց այս երեկոն»,- ասաց Արման Ծառուկյանը:

Ռուսաստանցի մրցակիցը Արման Ծառուկյանին ռեւանշի հրավիրեց:

«Շատ տպավորիչ էր Հայաստանում մենամարտելը: Այս մենամարտում հաղթեց բարեկամությունը: Իսկապես քիչ էր այս 6 րոպեն, քանի որ ես չհասցրեցի իմ բոլոր հնարավորությունները ցուցադրել: Շնորհակալ եմ Երեւանին, Հայաստանին այս ջերմ ընդունելության համար: Ռեւանշ. ես ռեւանշ եմ ուզում, Արման», — նշեց Շարա Բուլետը:

Արման Ծառուկյանը համաձայնեց ռեւանշին՝ 10 րոպե մենամարտելու նախապայմանով:

«Եթե Շարան ռեւանշ է ուզում, ես համաձայն եմ, բայց կանոնները պետք է վերանայենք, որպեսզի լինի 10 րոպե: Գրեփլինգում պետք է լինի մեկ հաղթող, այլ ոչ՝ ոչ ոքի»,- արձագանքեց Արման Ծառուկյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված գրեփլինգի մենամարտում Արման Ծառուկյանը չհաղթեց Շարա Բուլետին: 6 րոպե տեւած պայքարում մրցավարները գրանցեցին ոչ ոքի արդյունք:

Արման Ծառուկյանի մենամարտից հետո երկրպագուները ներխուժել էին ութանկյուն: Մարզահամերգային քաշքշուկ սկսվեց: Անվտանգության աշխատակիցները միջամտեցին: Երկրպագուները ցանկանում էին լուսանկարվել Արման Ծառուկյանի հետ, բայց հայ մարտիկն անմիջապես հեռացավ ութանկյունից:

Արման Ծառուկյանին Երեւանում երկրպագելու էր եկել նաեւ Արթուր Ալեքսանյանը, Երկրպագուները շրջափակել էին օլիմպիական չեմպիոնին եւ լուսանկարվում էին նրա հետ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։