Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անվանել Է 2025 թվականի անսպասելի առաջընթացներից մեկը:
«Եթե տարվա սկզբին ինձ ինչ-որ մեկն ասեր, որ մենք Գազայում հրադադար կունենանք, կամ որ հրադադար կամ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության համաձայնագիր կլինի, կամ որ խաղաղություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ես կպատասխանեի, որ դա շատ քիչ հավանական է։ Բայց հիմա այդ երեք բաներից երկուսն իրականություն են դարձել, և հուսով եմ, որ մինչև Սուրբ Ծնունդ մենք կունենանք նաև երրորդը»,-ասել է նա:




