Ֆինլանդիան ընթացք է տվել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումին` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ․ Ռոբերտ Ղևոնդյան

Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ֆինլանդիան ընթացք է տվել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումին` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ: Վերջապես Հայաստանը կկարողանա տարանջատվել ղարաբաղաադրբեջանական հակամարտությունից: Սա ոչ միայն Հայաստանի պետականության վտանգները չեզոքացնելու կարևորագույն քայլ է, այլև հետագայում` Արցախի խնդիրը որևէ ձևաչափում, արցախցիների կամ նրանց ժառանգների կողմից բարձրացնելու միակ հնարավորությունն է:
Դեռևս 2022թ. նոյեմբերի մեկին, Socialarmenian.com ռադիոալիքի let’s talk հաղորդաշարին տրված ծավալուն հարցազրույցում անդրադարձել եմ այս խնդրին: Առանց տարանջատելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Արցախի խնդրից` հնարավոր չէ հույս պահպանել երբևէ Արցախի խնդրի հայանպաստ լուծում ապահովելու համար: Իսկ տարանջատման ամենակարևոր քայլը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, ինչը վերջապես իրականություն է դառնում:
Շնորհավորում եմ բոլորիս, նույնիսկ այն մարդկանց` ովքեր չեն հասկանում: Պատմության ընթացքը կհիմնավորի այս քայլի կարևոր նշանակությունը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։