Search
Close this search box.

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել զրո տոկոսով։ Այս մասին այսօր Փաստաբանների պալատի ակումբի նախաձեռնող խմբի կազմակերպած մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը, գրում է oragir.news-ը։

«Պաշտոնի ստանձնման ժամանակ Վահե Հովհաննիսյանը ցույց է տվել, որ «Էյ Սի Էմ Սի» ընկերությանը տվել է 35 մլն 380 հազար դրամի փոխառություն զրո տոկոսով և այդ տարի ստացել է 1 մլն դոլար փոխառություն՝ զրո տոկոսով և ըստ այդ հաշվետվության՝ 1 մլն դոլարի էլ վարկ է ստացել կրկին զրո տոկոսով։ Ենթադրվում է, որ 1 մլն վարկը կրկնակի է նշել վարկի և փոխառության հատվածներում, որովհետև 2021թ․ ամբողջ տարվա տված հաշվետվության ընթացքում այդ 1 մլն վարկը չկա։ Այսինքն, մենք ունենք հետևյալ տեղեկությունը, որ նա ստացել է 1 մլն դոլար զրո տոկոսով փոխառություն, որը կասկածելի գործարք է նման պաշտոնատար անձի համար»։

Փաստաբաններն ահազանգում են նաև, որ բացի վերոնշյալը, ֆինանսների նախարարն արել է այնպես, որ իր հյուրանոցից միլիոնավոր դրամների մեկ անձից գնում կատարեն։

Վահե Հովհաննիսյանը նաև իր ընկերությունն է գրանցել քեռու անունով, որից հետո ընկերությունը 98 միլիոն դրամի հարկային արտոնություն է ստացել։