Fars. Իրանի նախագահը վնասվածքներ է ստացել հունիսի 16-ի իսրայելական հարձակման ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 16-ին իսրայելական հարձակման ժամանակ ոտքերի թեթև վնասվածք է ստացել։

Ըստ լրատվամիջոցների, հարվածները հասցվել են վաղ առավոտյան՝ Թեհրանի արևմտյան մասում գտնվող շենքի ստորին հարկերում, իշխանության երեք ճյուղերի ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։

Ըստ իրանական լրատվամիջոցի, հարձակումը մոդելավորվել է «նահատակ Սայիդ Հասան Նասրալլայի սպանության օրինակով»։

Մասնավորապես, գործակալությունը պարզաբանել է, որ իսրայելական ուժերը վեց ռումբ կամ հրթիռ են արձակել շենքի մուտքերի և ելքերի ուղղությամբ՝ տարհանման ուղիներն արգելափակելու և օդի հոսքը կտրելու համար։

Պայթյուններից հետո հարկում էլեկտրականությունն անջատվել է, սակայն պաշտոնյաներին հաջողվել է շենքից դուրս գալ նախապես պատրաստված վթարային անցքով։ Որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի նախագահը, դուրս գալիս ոտքերի թեթև վնասվածքներ են ստացել։

Հաշվի առնելով այս հարձակման մասին հակառակորդի տեղեկատվության ճշգրտությունը, հետաքննվում է լրտեսի ներթափանցման հնարավորությունը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։