Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն դատարանի վճիռների կատարման մոնիտորինգի շրջանակում հրապարակել է ևս մեկ որոշումը «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի ձեռքով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Դրա ասին հայտնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մամուլի ծառայությունը։
2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին և փորձել սպանել մեկ այլ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանին։ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Ադրբեջանին արտահանձնվելուց հետո նրան ներում են շնորհել, պարգևատրել և նյութական ու ծառայողական արտոնություններ տվել։
Կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները. ՄԻԵԴ-ի որոշումից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել որոշման առանձին միջոցներ։ Կոմիտեն կրկին կոչ է արել անհապաղ վճարելու հայցվորների ներկայացուցիչների ծախսերը, ինչպես նաև պահանջել է ապացուցել, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներման նամակները ջնջվել են: Կոիտեն հիշեցրել է, որ նման ծանր հանցանք կատարծները պետք է զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Եվ ևս մեկ անգամ պահանջել է պարզաբանել Սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը:
Կոմիտեն ընդգծել է, որ ապագայում նման գործողությունները պետք է բացառվեն, և նման հանցագործությունների համար համաներում և արտոնություններ տրամադրելիս պետք է հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները: Կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում նոր օրենսդրական փոփոխություններ մտցնելու ատելության և էթնիկ խտրականության դեմ պայքարելու համար: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններից նաև պահանջում է մինչև 2025 թվականի հունիսին կայանալիք հանդիպումը մանրամասն զեկույց ներկայացնել իրականացման գործընթացի վերաբերյալ։ Անհատական միջոցառումների չկատարուման դեպքում ակնկալվում է, որ ԵԽ-ն կընդունի միջանկյալ բանաձև՝ Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ նպատակ վերահսկողություն սահմանելու նպատակով։