«Հայելի» ակումբում անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ հարթակը նա վերածեց բամբասանքի, սեփական երկրի դեմ գործ տալու 10 րոպեանոց ելույթի. «Փաշինյանը մեր հոգևոր հայրերին՝ սրբազաններին հռչակեց ԿԳԲ-ի գործակալներ, իր քաղաքական օպոնենտներին հռչակեց ռուսի ստրուկ: Աբսուրդ է, երբ երկրի ղեկավարը երկրի ներսի խնդիրների վերաբերյալ ռաբոր է սկսում եվրոպական հարթակներից»,- նշեց Զոհրաբյանը:





