ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եւս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում։
Իսկ թե ինչ է սպասվում առջեւում՝ կարդացեք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառման մեջ։
Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արտաշատն է՝ երեկվա Ֆեստիվառին, ավելի քան 20 հազար հանդիսատեսով։
Բոլորին սպասելու ենք սեպտեմբերի 13–ին Հրազդանում և սեպտեմբերի 21-ին՝ Արմավիրում՝ Ֆեստիվառի հաջորդ համերգներին։
Բայց ոչ միայն.
օգոստոսի 28-ին և 29-ին օպերային թատրոնը Ստեփանավանում է սկսում իր նոր խաղաշրջանը։
Ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է իր համերգները մարզերում.
սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում,
սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,
սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում,
սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում,
սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում,
սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:
Այս տարի Վանաձորում կմեկնարկի իր նոր խաղաշրջանը Ստանիսլավսկու թատրոնը՝ սեպտեմբերի 19-ին։
Սա դեռ ամենը չէ։ Մշակութային կյանքը նաև մարզերում է։ Ավելի ու ավելի շատ։ Ճամփորդեք Հայաստանով, բացահայտենք մեր չքնաղ երկիրը։