Եվս մեկ հնարավորություն. մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել առկա ինքնակամ կառույցները․ Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել

Եվս մեկ հնարավորություն։ Մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել առկա ինքնակամ կառույցները։ Այս մասին հայտարարել են Կադաստրի կոմիտեից:

«2021 թվականին ընդունված ինքնակամ կառույցների կառուցապատման օրինականացման գործառույթները կանոնակարգող օրենսդրական փաթեթով սահմանվել էր արգելք, որով օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված որեւէ ինքնակամ շինություն այլեւս օրինականացման ենթակա չէր:

Ինքնակամ կառույցների հաշվառման կարգով սահմանված ժամկետների ընթացքում Կադաստի կոմիտեի տեղեկատվական շտեմարան էր ներմուծվել մոտավորապես 70.000 ինքնակամ շինություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 15-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

2021 թվականին իրականացվել է նաեւ ՀՀ ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում, լուսանկարները ինտեգրվել են կադաստրային քարտեզին: Այդ ամենը տեղադրված է Ազգային գեոպորտալում:

Թովմասյանը հավելել է, որ բնակչության մի հատված տարբեր պատճառներով չէր հասցրել հաշվառել ինքնակամ կառույցները, կոմիտեում ստացել էր բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնցով պայմանավորված էլ առաջարկվում է օրենսդրական նոր կարգավորումը:

Կոմիտեի ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին` օրենքն ընդունվելուց հետո հաշվառման համար անմիջապես դիմել որակավորված մասնագետներին եւ չսպասել վերջնաժամկետի ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։