Շվեյցարացի երգիչ Նեմոն, ով 2024թ. «Եվրոտեսիլ» երգի մրցույթի հաղթողն է, հրաժարվել է իր մրցանակից՝ ի նշան Իսրայելի 2026թ. մրցույթին մասնակցելու դեմ բողոքի։
Երաժշտի կարծիքով՝ Իսրայելի մասնակցությունը մրցույթին «այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի եզրակացությամբ, Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն», վկայում է մրցույթի գաղափարների՝ ինչպիսիք են «միասնությունը, ներառականությունը և արժանապատվությունը», և Եվրոպական հեռարձակողների միության կողմից ընդունված որոշումների միջև ակնհայտ հակասության մասին։
Հիշեցնենք, որ մինչ այս պահը 2026թ․ մրցույթին հրաժարվել են մասնակցել Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները և Սլովենիան։




