Եվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ այն այդքան շատ փոխվի. Թրամփ

«Եվրոպան պետք է շատ զգույշ լինի։ Մենք ուզում ենք Եվրոպային պահել որպես Եվրոպա։ Եվրոպան վատ ճանապարհով է գնում, և մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը՝ մարդասիրական պատճառներով և ցանկանում է վերջ դնել հակամարտության մարդկային կորուստներին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինային աջակցելու համար:

«Բայդենն Ուկրաինային տվել է 350 միլիարդ դոլար։ Եվ գիտե՞ք՝ ես նրանց ինչ տվեցի՝ ոչինչ», — հայտարարել է Թրամփը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։