Եվրոպական զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա․ Մակրոն

Մոտ ժամանակներս եվրոպական զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա։ Այս մասին Le Figaro -ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եվրոպական զինվորները չեն հայտնվի ուկրաինական տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց մենք խաղաղություն չենք ուզում ամեն գնով և առանց երաշխիքների»,- ասել է Ֆրանսիայի նախագահը և ընդգծել, որ զինվորական անձնակազմ ուղարկելուց առաջ «անհրաժեշտ է ապահովել հուսալի զինադադար և վարել բազմաշաբաթյա բանակցություններ»։

Մակրոնը նաև նշել է, որ ԵՄ երկրներին անհրաժեշտ է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-3,5%-ի: Նա հիշեցրել է, որ Փարիզն այս նպատակների վրա ներկայումս ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Նրա խոսքով՝ «այս ոլորտում ընդհանուր ներդրումներն առաջին փուլում կարող են պահանջել առնվազն 200 միլիարդ եվրո»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։