Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Դրա մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ինչպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության դրույթների չարաշահումը որպես հետապնդման գործիք, այնպես էլ երկրում խոսքի ազատության, խաղաղության քարոզչության և հանրային քննադատության քրեականացումը։ Նրանք կոչ են արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նրանց թվում՝ Կառլովի համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամեդովին և թալիշ ազգային փոքրամասնության հետազոտող և «Թալիշ ազգային ակադեմիայի նորություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Իգբալ Աբիլովին։ Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են նաև երկու այլ գիտնականների՝ Գուբադ Իբադօղլուի և Ֆազիլ Գասիմովի նկատմամբ անարդար և կամայական դատավճիռը, ինչպես նաև ամենախիստ կերպով դատապարտել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ընդդիմադիր ականավոր առաջնորդ Ալի Քարիմլիի ձերբակալությունը։

Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որ պատասխանատու պաշտոնյաները ենթարկվեն ԵՄ-ի մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի շրջանակում համապատասխան միջոցառումների և ընդգծում, որ, ինչպես նշվել է խորհրդարանի նախորդ բանաձևերում, ապագա գործընկերության համաձայնագրի առաջընթացը պետք է պայմանավորված լինի մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ԵՄ արժեքների ու սկզբունքների նկատմամբ հարգանքի ոլորտում շոշափելի նվաճումներով։

Բանաձևն ընդունվել է 477 կողմ, 7 դեմ և 69 ձեռնպահ ձայներով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։