«Եվրոպա-Հայաստան հարաբերություններն ավելի սերտ են, քան երբևէ»․ Ֆոն դեր Լայեն

Եվրոպան-Հայաստան հարաբերություններն ավելի սերտ են, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։

«Անցած անգամ նշել էի, որ ԵՄ-ն ուս-ուսի կանգնած է Հայսատանի կողքին, և դա այդպես է։ Մեր հարաբերություններն ավելի սերտ են, քան երբևէ։ Մենք շատ հավակնոտ համագործակցության օրակարգ ունենք, ինչպես նաև Դիմացկունության և աճի ծրագրի շրջանակներում 217 միլիոն օգնության ծրագիր, ինչը վկայում է ՀՀ-ի հանդեպ Եվրոպայի ունեցած խորը հանձնառության մասին»,- հայտարարել է ԵՀ նախագահը՝ կարևորելով նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։