«Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարել է 10 երկիր

Մայիսի 13-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվեց «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որը մասնակից15 երկրներից հաղթահարեց 10 երկիր։

Մրցույթի եզրափակիչ փուլ անցան Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան:

Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Սլովենիան, Բելգիան, Ադրբեջանը, Խորվաթիան, Կիրպրոսը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչ Պարգը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում՝ 5-րդ համարի ներքո: Մրցույթի եզրափակիչը մայիսի 17-ին է:

Վեց երկիր ավտոմատ անցել է եզրափակիչ, դրանք են Շվեյցարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։