«Մեր նպատակն այն է, որ մեր սերունդները ստանան իրական տեղեկատվություն, և դատական նիստերի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները»,– Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով 9–րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում տեղ գտած փաստարկներին։
Պատասխանելով դիտարկմանը, թե մեեղադրանքներ են հնչում, որ Եվլախի հանդիպումով փակվել է Արցախի էջը, Շահրամանյանն ասաց․ «Եվլախի հանդիպմանը ես չեմ մասնակցել, երբևէ Եվլախում չեմ եղել։ Այնտեղ գնացած մարդիկ որևիցե փաստաթուղթ չեն ստորագրել, այդ հանդիպումը կրում էր հումանիտար բնույթ»։