Search
Close this search box.

«Եթե ընտրության հարց է, թող երեխաս ապրի»․ 20-ամյա ծննդկանի խոսքերը՝ մшհվшնից առաջ

Օգոստոսի 7-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում հղի կին է մահացել։ «Օրագիր նյուզ»-ին հայտնի է դարձել, որ մահացածը Տավուշի մարզի Զորական գյուղի 20-ամյա բնակչուհի Մարինե Պողոսյանն է։ «Մարինեն մեր մոտ գնացել ա դասի, ավարտել ա 12-րդ դասարանը։ Հենց հիմա էլ իրանց ավարտականից նկարներ կան իմ սեղանին․ շատ լավ հիշում ենք։ Շատ խելոք, համեստ, օրինակելի երեխա էր։ Հետո ամուսնացել ա Վարդենիս՝ Փոքր Մասրիկ գյուղ։ Իրանք ընդանրապես լավ էին իրար հետ։ Էս ընթացքում ոչ մի բողոք, ոչ մի խնդիր չի եղել։ Նորմալ, հարմարված ապրել են։ Հղիացել, ինչ-որ խնդիրներ ա էղել, տեղափոխել են Երևան, կեսարյան են արել»,- ասել է Զովականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով՝ նորածնին կեսարյան հատում անելով կարողացել են փրկել․ մայրն է ցանկացել, որ երեխան փրկվի։ «Ասել են, որ խնդիրներ ա ունեցել, հետո ինչ-որ հարց ա էղել էրեխուն հեռացնեն, որ ինքը փրկվեր։ Ինքը ոնց որ չի համաձայնվել, ասել ա՝ «իմ էրեխեն պիտի ծնվի»։ Ինքն էլ մտածել ա ժառանգ ունենա՝ ինքն էլ կփրկվի, էրեխեն էլ։ Ու ռիսկի է դիմել ու էս դեպքը եղել ա։ Էրեխուն կեսարյանով փրկել են, հիմա բժիշկների հսկողություն տակ ա։ Մենք որ հարցուփորձ արեցինք, ասացին՝ էրեխու կյանքին վտանգ չի սպառնում։ Ուղղակի հսկողություն ա պետք, դե ժամանակից շուտ ա ծնվել։ Մարինեի առաջին երեխան ա»,- նշել է նա։
Մարինե Պողոսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել օրեր առաջ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: