ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը Ծաղկաձորում 300 հազար դրամով 2000 քմ հող է առել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարց է տվել Սիրունյանին, թե ի՞նչ 300 հազար դրամ, եթե այն 30 մլն դրամ արժե։ Սիրունյանն էլ պատասխանել է, որ առքուվաճառքի պայմանագիրը ֆիկտիվ է կնքել, քանի որ հողը ընկերն է նվիրել։ Այս մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածությունը քննարկելիս՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Այդ հողը նվեր եմ ստացել շատ մոտիկ մարդուց, այն Ծաղկաձորում չէ, այլ Հանքավանի ամենավերջում»,- ասաց Սիրունյանը։ «Ես 350 հազար եմ տալիս, վաճառեք ինձ»,- տեղից արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Կարող եմ նվիրել, անվճար կտամ, քանի որ նվեր եմ ստացել»,- ասաց Սիրունյանը։