Եթե վալիդատորն անսարք է, քաղաքացուց ալտերնատիվ միջոցով վճարել չի պահանջվում; Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երեւանի ավագանու նիտում տրանսպորտի ուղեվարձի թանկացման ֆոնին որոշակի խավերի համար արտոնություններ սահմանելու հարցի քննարկման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա համոզված է, որ որ նախադրյալներ չկան մտածելու, որ միասնական տոմսային համակարգը պատրաստ չի լինի հունվարի 1-ին։
«Եթե որևէ իրավիճակում համակարգը խափանվում է, ամբողջ տրամաբանությունն այն է, որ ծառայություն ստացող քաղաքացին դրանից չտուժի։ Օրինակ, եթե ավտոբուսում վալիդատորը անսարք է լինում, քաղաքացուց չի պահանջվում, որ նա ալտերնատիվ միջոցով վճարի»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ, բարեբախտաբար, գնալով այդ դեպքերը ավելի են նվազում։