Եթե շարունակեք uպшնել ձեր սեփական ժողովրդին, Թրամփը կuպшնի ձեզ. ԱՄՆ սենատորն՝ Իրանի իշխանություններին

Դոնալդ Թրամփը Բարաք Օբաման չէ: Դուք պետք է հասկանաք՝ եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ, հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը՝ դիմելով Իրանի իշխանություններին:

«Իրանում փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը, որը նպատակ ունի ազատվել այս նացիստական ռեժիմից։ Իրանի ժողովրդի համար օգնությունը ճանապարհին է», — նշել է Գրեմը։

Հիշեցնենք, որ Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն՝ իրանական ռիալի նկատմամբ կտրուկ նվազման ֆոնին: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի քանի քաղաք անցել են ցուցարարների վերահսկողության տակ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։