Եթե Սերժ Սարգսյանը գիտեր, որ կա հզոր ուժերի կոնսենսուս իրեն իշխանազրկելու համար, ապա ինչու առաջադրվեց վարչապետ

Արմեն Աշոտյանն այսօր ևս մի երկար գրառում է հրապարակել։ Որտեղ նա փորձում է մեղադրանքներ հնչեցնել, որ իբր ինքը պաուզա է վերցրել, լռել է, որպեսզի ընդդիմախոսները դարձի գան ու մտնեն կառուցողական դաշտ։
Դիմում եմ Արմեն Սշոտյանին։
Պարոն Աշոտյան, ես էլ եմ դեպքերին ու իրադարձություններին փորձում նայել դիտորդի աչքերով։ Որպես դիտորդ, առաջարկում եմ պատասխանել հետևյալին։
1. Սերժ Սարգսյանը սկսած 1993-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանում գոյություն ունեցող բոլոր առանցքային պաշտոնները` ՆԳ նախարար, ԱԱԾ և ՆԳՆ նախարար, պաշտպանության նախարար, վարչապետ ու վերջապես նաև նախագահ։ Այդ ինչպես ստացվեց, որ հանրապետության ամենաինֆորմացված մարդը չիմացավ, որ ինչ որ հզոր ուժեր Հայաստանում նախապատրաստում են հեղաշրջում։
2. Ըստ Ձեր այս գրառման Դուք, Աղվան Վարդանյանը ու էլի մի շարք գործիչներ պարզ տեսնում էիք գալիք աղետը։ Դուք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ լինելով, ինչու չզգուշացրեցիք ձեր կուսակցության առաջնորդին, որ աղետ են բերում երկրի ու Արցախի գլխին։ Ինչու թույլ տվեցիք, որ Սերժ Սարգսյանը հորդորի մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկել վիժվածքի օգտին։ Հորդորելու մասին ասվածի հիմքում ձեր կուսակցական ընկեր Միհրան Պողոսյանի հայտարարությունն է։
Ստացվում է, եթե Սերժ Սարգսյանը գիտեր, որ հեղաշրջում է հասունանում ու ոչինչ չի արել դա կանխելու համար, ապա դրսեվորել է հանցավոր անգործություն, որը քրեորեն պատժելի արարք է։
Եթե դուք, գիտակցելով վերահաս արհավիրքը, տեղյակ չեք պահել նախագահին, ապա դուք եք դրսևորել հանցավոր անգործություն։
Կամ, դուք տեղեկացրել եք, իսկ նախագահը արհամարել է Ձեր զգուշացումը ու հորդորել է քվեարկել։ Ապա նորից հանցանքը մնում է նախագահի վրա։
Եւս մեկ հարց։
Եթե Սերժ Սարգսյանը գիտեր, որ կա հզոր ուժերի կոնսենսուս իրեն իշխանազրկելու համար, ապա ինչու առաջադրվեց վարչապետ։ Չե որ երբ վիժվածքը սկսեց Գյումրիից քայլել ու լոզունգ ուներ “մերժիր Սերժին”, այդ ժամանակ Սարգսյանը դեռ չէր ընտրվել վարչապետ։ Թող կազմակերպված ձևով ՀՀԿ-ն առաջադրեր այլ վարչապետ, օրինակ Ձեզ։ Այդ դեպքում և վիժվածքը իր “մերժիր Սերժին” լոզունգով կմնար փշալարին և նրան աջակցող “հզոր ուժերը” ։ Նրանց մտածած կոմբինացիան կտապալվեր։ Պարոնայք շախմատիստներ, մի թե նման պարզագույն գամբիտ մտածելը դժվար էր։ Որոշ ժամանակ հետո, երբ Սահմանադրությունը թույլ կտար, նորից Սարգսյանին կվերադարձնեիք իշխանության։
Պարոն Աշոտյան, Դուք ասում եք, որ դուք խոստովանել եք ձեր սխալները։ Հայրենիքի կորուստը սխալ չէ, այն հանցանք է, որը, ըս Ձեզ, դուք գիտակցել եք, բայց միայնակ էիք 55 հոգով 3 000 000 դեմ։ Դա էլ է սուտ։ Հրապարակում եղածների թիվը չէր գերազանցի 60-70 հազարը։ Իսկ դուք ունեիք 150 000 ՀՀԿ անդամներ, այդ 60-70 հազարի դիմաց։ Իսկ իրականում միակ ՀՀԿականը Շմայսն էր ու Մասիսի քաղաքապետը, որ փորձ կատարեցին դեմ դուրս գալ այդ ամբոխին, բայց նրանց լռեցրեցիք։
Ըստ իս, նման տապալումից հետո, պետք է որ հեռանայիք քաղաքական դաշտից։ Այդ նույնը ասում եմ նաև Արմեն Ռուստամյանին, որ նա էլ ընդմիշտ պետք է լքեր քաղաքական դաշտը։ Կապ չունի, նրան Սերժ Սարգսյանն էր հորդորել, թե իրենք էին քաղաքական որոշում կայացրել միանալ վիժվածքին, դա արդեն էական չէ։ Որպես քաղաքական կույրեր, ձեր կուսակցության ու ՀՅԴ խմբակցության տգետ, հիմար որոշումների հետևանքով չկա Արցախ։
Միայն չխոսեք դատարկ դագաղներից։ Ձեր երկու կուսակցությունների տգետ որոշման ու Սերժ Սարգսյանի հորդորի հետևանքը եղավ 5000 ոչ դատարկ, այլ իրական դագաղները։
Լուռ ու գլխիկոր հեռացեք։ Այս արհավիրքը նախ այդ ժամանակ քաղաքական որոշում կայացնողների բերած աղետն է, հետո նոր միայն վիժվածքի։