«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները:
Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։
Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ:
Փաշինյան, մենք կիմանանք, որ դու ազնիվ ես այն դեպքում, երբ վերադարձնես միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե:
Սամվել Կարապետյանը տնտեսությունը կուժեղացնի, միշտ հոգ կտանի թոշակառուների համար, ոչ թե Փաշինյանի նման մենակ ընտրություններից առաջ` սեփական աթոռը պահելու համար:




