Եթե ՔՊ-ի այլընտրանքը Վարդանիկն է, ապա նրա շուրջ միավորվելու կոչեր անելուց առաջ գոնե մի փոքր մտածեք․ Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եթե ՔՊ-ի այլընտրանքը Վարդանիկն է, ապա նրա շուրջ միավորվելու կոչեր անելուց առաջ գոնե մի փոքր մտածեք, իսկ եթե արդեն արել եք, ապա հասկացեք, որ այլեւս քաղաքական ապագա չունեք։ Չնայած հայաստանյան քաղաքական դաշտում ինչ ասես հնարավոր է, բայց մի հատ խորացեք, ստացվում է, որ այս ամենը նրա համար էր, որ Վարդանիկին, որի պատճառով նաեւ հզոր շարժում սկսվեց Սերժի դեմ, Գյումրիում բերեն իշխանության։ Ի՞նչ է եղել քեզ հետ իմաստուն հայ ժողովուրդ։