«Եթե պատերազմը ձգձգվի, Ուկրաինան չի հաղթի»․ Վենս

Ուկրաինան չի հաղթի, եթե Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտությունը չավարտվի առաջիկա տարիներին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Լրատվամիջոցներում շրջանառվում է «տարօրինակ գաղափար», որ եթե մարտերը շարունակվեն ևս մի քանի տարի, «ռուսները կընկնեն, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պատերազմից առաջ էր, սակայն դա այն իրականությունը չէ, որում ապրում ենք»,- ասել է Վենսը։

«Եթե շարունակվի ևս մի քանի տարի, միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ, դա կարող է վերածվել միջուկային պատերազմի»,- նշել է Վենսը՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականությունն է՝ հասնել կարգավորման։

Վենսի խոսքով՝ Թրամփը վարչակազմը կողմերին ստիպում է շարունակ վերադառնալ բանակցությունների սեղան և փորձել լուծում գտնել։ Ռուսաստանն առաջարկում է կարգավորման իր պայմանները, Ուկրաինան՝ իր, «և դիվանագիտության աշխատանքն է՝ փորձել միավորել այդ երկու կողմերին»,- ասել է փոխնախագահը։

«Ամենամեծ առաջընթացն այն է, որ մենք երկու կողմերին էլ ստիպեցինք խոսել այն մասին, թե ինչ է նրանց անհրաժեշտ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Վենսը՝ հավելելով, որ «այժմ ավելի լավատես է, քան երկու շաբաթ առաջ»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։