Եթե պատերազմ լիներ, հայրս հո կողք չէր քաշվի․ իր զինվորին մենակ չէր թողնի․ սա պատերազմ է մեր գոյության և հոգևոր արժեքների դեմ․ Այծեմնիկ Գրիգորյան

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանը տեսաուղերձ է հրապարակել, որով ներկայացնում է իր մոտեցումներն առաջիկա ընտրությունների վերաբերյալ։

«Երբեք չէի մտածում, թե կզբաղվեմ քաղաքականությամբ։ Մտածում եմ՝ եթե պատերազմ լիներ, հայրս հո կողք չէր քաշվի․ իր զինվորին մենակ չէր թողնի, իր հողից չէր հեռանա։ Եթե որևէ մեկը կարծում է, թե սա պատերազմ չէ, ապա սխալվում է․ սա պատերազմ է մեր գոյության և հոգևոր արժեքների դեմ։

Մենք մասնակցում ենք համայնքային ընտրություններին և վստահ ենք, որ ունենալու ենք բացարձակ հաղթանակ։ Հետագա համագործակցության պարագայում, բացի «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններից, պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ։

Քարոզարշավի ընթացքում շփվել ենք էջմիածնցիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։ Գյուղացիները ունեն ոռոգման ջրի և տրանսպորտային խնդիրներ, և մենք ունենք դրանց լուծումները։ Ես պայքարում եմ այս իշխանությունների դեմ, որոնք կործանում են մեր երկիրը․ նրանք կերտում են մի նոր պատմություն, որը բոլորիս համար անհասկանալի է»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։