«Եթե որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, հանրաքվե կլինի». Սարգիս Խանդանյան

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները» գրառմանը ու պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի խոսում փոխանակման մասին, այլ միայն պահանջներ է ներկայացնում, թե ՀՀ-ն պետք է վերադարձնի 4 անկլավները, ասաց. «Անկլավների հարցը բազմիցս է քննարկվել. կա այդպիսի հարց, որը պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացին: Թաքցնելու թեմա չկա: Փոխանակման հարց էս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն: Սահմանազատման գործընթացը դեռ պետք է շարունակվի ու որևէ փուլում պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին, պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է վավերացվի, տեղի ունենան սահմանագծման աշխատանքներ, հետո ՀՀ-ն ու Ադրբեջանը կորոշեն՝ ինչպես են անկլավների թեմային անդրադառնում: Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, էդ հարցը ՀՀ օրենսդրության համաձայն, չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, պետք է հանրաքվե տեղի ունենա»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։