Ես բազմիցս իմ հարցազրույցների շրջանակում նշել եմ՝ եթե առնվազն այս հարցերի վերաբերյալ մտահոգություններ չունենայի, այդքան պրոցեսներ չէինք իրականացնի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով Սամվել Կարապետյանի հնարավոր ունեզրկման գործընթացին:
ՄԻՊ-ը նշել է, որ կատարվում են ընթացիկ ուսումնասիրություններ և վերլուծություններ:
«Մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին, որը, ըստ էության, չի կարող պետությանն ասել՝ իրավական գործընթացներ չիրականացնես, կամ հակառակը, ասել՝ շատ լավ է, որ բոլոր գործընթացներով իրավական գործընթացներ են իրականացնում: Հիմա մենք պետք է այս բոլոր հարցերի հետ կապված կարողանանք վերջնական եզրահանգում ձևավորել», — ասաց Մանասյանը:
Պաշտպանն նկատեց, որ նման հարցերի դեպքերում, որ պարբերաբար հրապարակայնորեն խոսում են՝ չի կարող մտահոգություններ չունենալ: