Search
Close this search box.

«Եթե կարգ ու կանոն ապահովողն է կարգը խախտում, ինչ ուզես սովորական քաղաքացիներից». Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյան

Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ոստիկանի համազգեստով տղամարդն իր ծառայողական մեքենայի պատուհանից նետում է ծխախոտի մնացորդը, մտածում եմ՝ արդյո՞ք արժե մեքենայի տեսաձայնագրիչից կադրը վերցնեմ հրապարակեմ: Եթե կարգ ու կանոն ապահովողն է կարգը խախտում, ինչ ուզես սովորական քաղաքացիներից:
Բայց ասում եմ՝ լավ, հավես չկա: Անցնում է 6 րոպե, թարսի պես դուրս է գալիս ուղիղ իմ դիմաց ու նետում երկրորդը, այսպիսով ինձ չի թողնում այլ տարբերակ: Ուզեմ եմ խնդրեմ իրեն և մեր մյուս հայրենակիցներին, եթե մոխրամանի գումար չունեք, դատարկ ջրի շիշ պահեք, աղբը նետեք մեջը: Չեմ ասում ղեկին մի ծխեք, դա անիմաստ է ծխողներին ասելը:
Մեր ոստիկան ընկերն ինձ առիթ տվեց կիսվելու շատ հետաքրքիր պատմությամբ:
3 տարի առաջ ֆեյսբուքով տեսնում եմ Հակոբ Միկոյան անունով մի մարդ, ում հետ հետո ընկերացանք, ամեն օր տարբեր տեղերից աղբ է հավաքում և վիդեոներ ու ֆոտոներ տեղադրում: Ծառերի բների միջից, գետերից, ձորերից, քաղաքների մայթերից, եկեղեցիների բակերից, կանգառներից և այլն: Այս տպավորությամբ մեքենայով գնում եմ Դավթաշենի կամրջի վրայով և խցանման մեջ ուղիղ իմ դիմաց 2 տարբեր մեքենաներից ծխախոտի մնացորդ են նետում: Ասում եմ «խեղճ» Հակոբս ինչքան պետք է սրանց հետևից մաքրի, կամ ոնց հասցնի: Գնում եմ տուն, վիդեոները քաշում մոնտաժ եմ անում, շատ քաղաքավարի, առանց ոչ մեկին վատ խոսք ասելու դնում եմ Տիկտոկում ու քնում:
Առավոտյան արթնանում եմ տեսնեմ վիդեոն հարյուր հազար դիտում է ստացել և հարյուրավոր մեկնաբանություններ կան: Իսկ հիմա այս պատմության ամենահետաքրքիր մասը՝ գրեթե բոլոր մեկնաբանություններով մարդիկ քննադատում էին ոչ թե աղբ նետողներին, այլ՝ ինձ, որ հրապարակել եմ այդ տեսանյութը «ara ay gorc tvox», «saxin pur@ tvir» մեկնաբանությունները ստացան 200-ից ավել հավանումներ:
Գողական ժողովուրդ: Հակոբ ջան էս ինչ կրակը գցեցիր ինձ, հանգիստ ապրում էի։