Եթե ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի. Փաշինյանը` լրագրող Անի Գևորգյանին

Սահմանադրության կամ օրենքների կոնկրետ ո՞ր լիազորությամբ եք ստեղծել ՀԱԵ բարենորոգման խորհուրդ, ինչպե՞ս կարելի է դիտորդական առաքելություն իրականացնել այդ խորհրդում։ Այլ կրոնական կազմակերպություններում նո՞ւյնպես պատրաստվում եք նորոգում իրականացնել։ Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այս հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «ՀՀ վարչապետը պարտավոր է զբաղվել երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով, և Կտրիճ Ներսիսյանն իր գործունեությամբ սպառնալիք է ՀՀ անվտանգության համար՝ КГБ-ի գործակալ իր եղբոր հետ միասին»։

«Իսկ ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում այդ դեպքով․․․ Հանցագործությունը հենց այնպես օդի մեջ արվող մի բա՞ն է, որ չպատժվի։ Այդ տրամաբանությամբ, օրինակ, Արարատ Միրզոյանն ի՞նչ գործ ունի ԱԳՆ-ում»,- լրագրողի այս հարցերին արձագանքելով՝ Փաշինյանը դիտողություն արեց նրան՝ ասելով․ «Երբ որ ձեզ հավատարմագրումից զրկեն ձեր այս պահվածքի համար․․․ Դուք ինձ հնարավորություն չեք տալիս պատասխանել ձեր հարցին․․․ Հանգի՛ստ պահեք ձեզ, ձեռներով շարժումներն էլ․․․ Հանգիստ պահեք ձեզ․․․ Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի, պարզ ա՞․․․»։

Դիմելով լրագրողներին՝ Փաշինյանը նշեց․ «Երբ որ կապահովեք ձեր գործընկերոջ լռությունը, բրիֆինգը կշարունակվի»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։