ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառումներ է կատարել իր էջում. «Նոր տեսա, որ երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ-ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել:
***
Կուսակրոնության ուխտագիրը խախտած և Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակը ի՞նչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին։
Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։
Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի՛»: