Եթե ինձ մնար, ավելի շատ կթանկացնեի տրանսպորտը. Անի Խաչատրյան

Եթե ինձ մնար, ավելի շատ կթանկացնեի տրանսպորտը, որովհետև ավելի շուտ կլինեին տրանսպորտային ցանցի բարեփոխումները, չէին լինի գազելները և չէին լինի այն, ինչ մենք ունեցել ենք միշտ: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում  հայտարարեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Ես նկատի ունեմ, որ կարող էին լինել ավելի բարձր սակագնով փաթեթներ, բայց այն փաթեթները, որոնք կային նախնական ընդունված նախագծում, ես այսօր էլ համարում եմ, որ իրենք ցանկացած քաղաքացու գրպանին համարժեք էին և քաղաքացիները, եթե լավ նայեին փաթեթները, հնարավոր էր իրենց համար գտնել այնպիսի փաթեթ, որ նույնիսկ 100 դրամից էլ էժան է»,-ասաց նա:

Անդրադառնալով ուղեվարձը բոյկոտելու եւ չվճարելու գործողություններին, Անի Խաչատրյանն ասաց. «Բոյկոտ ասածը իմ համար այնքան էլ հասկանալի չէ, որովհետև բոյկոտ, որպես այդպիսին, գոյություն չունի, դա ընդամենը շոու ծրագրեր են»: