Search
Close this search box.

«Եթե ՀՀ պաշտոնյաները պաշտպանում են Ադրբեջանին, չի նշանակում, որ վեճը սպառված է»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային վեճ է։ Այս վեճը վերաբացվել է ԽՍՀՄ կործանումից հետո, ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետությունը, 2023թ․ ԼՂՀ տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից։ Ո՛չ ԼՂՀ ստեղծումով, ո՛չ Արցախի տարածքի գրավվումով միջազգային վեճը չի վերացել։ Այն, որ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ այս վեճում պաշտպանում են Ադրբեջանին, դա չի նշանակում, որ վեճը սպառված է»։