Եթե ՀԷՑ-ը պետականացվի, ապա թե սակագնի, թե որակի առումով խնդիրները շատ արագ ի հայտ կգան․ Նարեկ Կարապետյան

Եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացվի, ապա թե սակագնի, թե որակի առումով խնդիրները շատ արագ ի հայտ կգան։ Այդ մասին այսօր սոցցանցերում հրապարակված տեսանյութում ասել է ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը` ներկայացնելով ինչպես բոլոր հնարավոր ռիսկերը, այնպես էլ, թե ինչ է արել ու ինչ էր պատրաստվում անել ՀԷՑ–ը մեր երկրում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Նա նախ փորձեց մատչելի բացատրել` ինչպե՞ս է աշխատում էներգետիկ համակարգն ու ինչպես են քաղաքացիներն օգտվում դրանից։

«Պայմանական, երբ քաղաքացին միացնում է լամպը, մի ամբողջ համակարգ սկսում է աշխատել. նախ ատոմակայանը սկսում է էլեկտրականություն արտադրել, տալ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերին», որոնք էլեկտրաէներգիան ատոմակայանից հասցնում են մինչև ձեր քաղաք, որտեղ ԲԷՑ–ը էներգիան տալիս է ՀԷՑ–ին, որն էլ իր հերթին իրականացնում է մատակարարումը»,– պարզաբանել է Կարապետյանը։

Նրա խոսքով` եթե կա վթար և մեծ քանակի բնակչության էլեկտրաէներգիան է անջատվում, ապա դա չի կարող լինել ՀԷՑ–ի մեղքը, քանի որ նրա փոքր ենթակայանները սնուցում են ընդամենը թաղերը. մեծ վթարները հիմնականում ԲԷՑ–ի պատասխանատվության ներքո են։

«Այսինքն` եթե ամբողջ շրջանում կա մեծ վթար, որի արդյունքում տվյալ շրջանը հոսանքազրկվել է, ապա պատճառը ԲԷՑ–ն է , եթե ընդամենը մի քանի շենքում է վթարը, ապա մեղավորը ՀԷՑ–ն է։ Էլեկտրասյուներով անցնող այն լարերը, որոնք մենք տեսնում ենք, օրինակ` Երևանի կենտրոնում, դրանք ՀԷՑ–ի լարերը չեն, քանի որ մեր ընկերության լարերը գետնի տակով են անցնում։ Որքան էլ որ դա տարօրինակ չհնչի, դրանք ինտերնետային լարերն են»,– տեղեկացրել է Կարապետյանը։

Նրա խոսքով` 2016 թ.` «Էլեկտրիկ Երևան» շարժումից հետո, երբ «Տաշիր» խումբը գնեց ՀԷՑ–ը, նախորդ կառավարիչ–ընկերությունն արդեն իսկ գտնվում էր սնանկության եզրին, ինչպես նաև համակարգն ուներ մեծ կորուստներ։ Արդյունքում, ՀԷՑ–ը նաև իր միջոցներով սկսեց փակել նախորդ ընկերության հին վարկերը։

Կարապետյանը հիշեցրել է, որ ՀՀ–ում այս պահին ամենամեծ թվային համակարգը ՀԷՑ–ի էլեկտրաէներգիայի հաշվիչների համակարգն է, որին միացված է 800 հազար մարդ, որն օգնել է գողությունների դեմ պայքարում հաջողություն գրանցել` մարդկային գործոնը գրեթե էլ չկա, այսինքն` էլեկտրիկը այլևս չի գալիս անջատում կամ միացում անում, այլ համակարգն ինքն է ավտոմատ անջատում այն բաժանորդների հոսանքը, որոնք չեն վճարել գումարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։