Եթե ՀԱՊԿ-ը հանդես չգա քաղաքական հայտարարություններով, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի. Վահան Կոստանյան

Հայաստանն ուղիղ տեքստով ասում է՝ ՀԱՊԿ-ում իրավիճակն այսպես չի կարող երկար մնալ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի»,- ասաց նա։

ԱԳ փոխնախարարն ընդգծեց. «Կարծում եք՝ լինելով ՀԱՊԿ անդամ՝ պակաս խոցելի ենք եղե՞լ»։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին՝ Կոստանյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ՝ միևնույն ժամանակ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ։

«Այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու՝ կկայացվեն նման որոշումներ»,- նշեց նա։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։