Եթե գերիների հարցը ներառեինք խաղաղության պայմանագրում, 58 քաղաքացի չէին վերադառնա գերությունից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը խաղաղության պայմանագրի տեքստում չներառելուն։

«Բանակցությունները սկսվել են 2022թ.–ի գարնանը, մենք այդ հարցը ներառելու համար լրջագույն ջանքեր ենք գործադրել, բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ մեր հայրենակիցների հարցը խաղաղության համաձայնագրում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետոյի հարց է։ Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնդորվել։

Ու դրա արդյունքում է, որ տեքստի շուրջ բանակցություններից ի վերջ 58 քաղաքացի վերադարձել է գերությունից, եթե հարցը մնար խաղաղության պայմանագրին, դա մեծ հավանականությամբ չէր լինի։ Մենք դիվանագիտական մեծ ջանք ենք գործադրում ներկայումս դրա համար»,– ասաց Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։