Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պшտերшզմը, կփրկվեր 3500 հայորդու կյանք. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44-օրյա պատերազմի ելքը։
Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք։
Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։
Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին։
Այսօր էլ է նա մեզ զգուշացնում վերահաս վտանգի մասին՝ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի վերաբերյալ, որի գինը իր երեխայից կտրելով վճարելու է ամեն հայաստանցի, բացի Փաշինյանից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։