«Եթե դու 150000 դրամ չունես, բա մյուսներն ի՞նչ ասեն»․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյան ֆեյսբուքյան գրառումը. «Լկտիության նոր մակարդակն այն է, երբ Երևանի քաղաքապետը դիմում է դատարանին, թե 150000 դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է, և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։

Սա նույն քաղաքապետն է, ով կարմիր գծերի տարեկան վճարը սահմանեց 160000 դրամ, թանկացրեց հանրային տրանսպորտի ու աղբահանության վճարները՝ անհարմարություն պատճառելով տասնյակ հազարավոր ընտանիքների:

Եթե դու 150000 դրամ չունես, բա մյուսներն ի՞նչ ասեն»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։