«Եթե չեմպիոն ես, մենամարտի′ր լավագույնների հետ»․ UFC–ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային Արման Ծառուկյանի հետ մենամարտից խուսափելու համար

Միջին քաշային կարգի UFC-ի չեմպիոն, մեկնաբան և վերլուծաբան Մայքլ Բիսպինգը քննադատել է թեթևքաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային՝ Արման Ծառուկյանի հետ մենամարտից խուսափելու համար, գրում է Ringside24.com-ը։

«Արման Ծառուկյանն իրական սպառնալիք է թեթև քաշային կարգի յուրաքանչյուրի մարտիկի համար։ Նա ունի ամեն ինչ՝ պայքար, հարվածների տեխնիկա, դիմացկունություն, ուժ, երիտասարդություն… Նա պարզապես հրեշ է։ Իլյա Տոպուրիան ասել է, որ եթե UFC-ն ստիպի իրեն մենամարտել Արմանի հետ, նա կհրաժարվի գոտուց։ Սա վատ նշան է նրա համար, ով նոր է դարձել չեմպիոն։ Դատելով նրա արժանիքներից՝ Արմանն իսկական տղամարդ է։ Եթե դու չեմպիոն ես, պետք է մենամարտես լավագույնների հետ», — Բիսպինգի խոսքերն է մեջբերում AgFight-ը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։