Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե «բարենորոգիչներն» անկեղծ են, ապա պետք է՝ գնահատելով իրավիճակը, երկու ձեռքով կողմ լինեն եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը, անկախ վայրից և օրից։ Իսկ մնացածը՝ չարից է։
Հ.Գ. Հայ Առաքելական Եկեղեցին և ընդհանրապես եկեղեցին ոչ թե ժողովի անցկացման վայրից է որոշում ժողովի որոշումների արժեքը, այլ բովանդակությունից։ Մասնակցե՛ք, ձեզ հուզող հարցերը բարձրաձայնե՛ք, ձեր կարծիքն ասե՛ք, մյուսներինն էլ լսե՛ք ու միասին աղոթե՛ք, որ Սուրբ Հոգուն հաճելի որոշում կայացնեք՝ ժողովական որոշում»։




