Search
Close this search box.

«Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք` ԼՂ փաստացի վերադարձն Ադրբեջանի կազմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ:
Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել:
Սա է իրականությունը, ժողովուրդ ջան:
Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը եւ համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով եւ ըստ պատեհության էլի կխոսեմ:
Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք եւ նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք: Ցտեսություն»: